Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հերիք գավառական խեղճությամբ տառապեք

Հերիք գավառական խեղճությամբ տառապեք
05.05.2025 | 13:20

Դու լավ տղա չես:

Իսկ ո՞վ է հայաստանցու պատկերացրած լավ տղեն՝ ողջ աշխարհը չի հասկանում:

Չինաստանի ու Հնդկաստանի 3 միլիարդ բնակչության մեջ այդքան լավ տղա չկա, ինչքան՝ 3-միլիոնանոց Հայաստանում: Թուրքիայի ու Իրանի 200 միլիոն բնակչության մեջ այդքան լավ տղա չկա, ինչքան՝ Հայաստանում:

Լավ տղու ինստիտուտը գեղաքաղաք Էրևանում կերտվեց դեռևս անցած դարի 70-80-ականներին ու ներսից կերավ երկիրը, հայկական հազարամյա ինքնությունը: Մեծ հաշվով, Սովետական կայսրությանը ձեռնտու էր հայերի մեջ քուչի լավտղության տարածումը, որպեսզի հայերը երբեք օրենքի ու պետության նկատմամբ հարգանք չունենան, քուչից էն կողմ աշխարհայացք չունենան: Դրան զուգահեռ՝ տասնամյակներ շարունակ սովետական պատմագիրները «ապացուցում» էին, որ հայերը երբեք չեն ձգտել պետականության, միշտ գերադասել են օտարներին ծառայել: Փտած ու քյասիբ Էրևանը այդպես էլ մայրաքաղաք չդարձավ, հարևան Թիֆլիսի ու Բաքվի մակարդակին չհասավ: Լավտղությունը կոռոզիայի պես Էրևանից տարածվեց դեպի մաքուր ու անարատ գավառներ, որտեղ հայկականություն կար:

Գեղ, անդեմ ու անհասկանալի, անճոռնի գեղ Էրևան...

Սովետը վերջացավ, սովետական լավտղությունը չվերացավ:

30 տարի լավտղություն խաղացինք, մինչև հարևան ՎԱՏտղերքը եկան մի քանի օրում ջարդ ու փշուր արեցին: 90-94 թվականներին իսկական հայորդաց արյամբ ձեռք բերվածը վարի տվեցինք: Մինչ այդ լավտղությունը հասցրել էր բոլոր ազնիվ հայորդաց վերացնել: Թուրքերը նրանց չսպանեցին...

Լավտղություն, համատարած ստախոսություն, միմյանց նկատմամբ ատելություն, լիրբկնիկություն, բամբասկոտություն, տղությունն է դարձել դեֆիցիտ, ճիշտ խոսող ու ճշտապահ տղու դեֆիցիտ ունի երկիրը, բայց էտալոնը լավտղությունն է: Քաղաքապետարանում լավտղություն են խաղում:

Հիմա, եթե դուք հարևան ՎԱՏտղերքի փոխարեն լինեք, նրանց աչքերով նայեք մեր երկրին, ի՞նչ կմտածեք: Իսկ եթե մեծ տերությունների, իսկական ԼԱՎ ՏՂԵՐՔԻ երկրների աչքերով նայեք ձեր աղքատ, պարտված ու պառակտված երկրին, ի՞նչ կմտածեք: Չե՞ք ասի՝ սրանք ցեղասպանելու ապրանք են, էս տարածաշրջանի դիզբալանսի աղբյուր են:

Եթե պետության ու օրենքի նկատամամբ հարգանք չունեն, եթե լավտղությունն է սրանց մոտ գլխավոր արժեքը, ուրեմն ԻՆՉԻ՞ պիտի էս լավտղերքը երկիր ունենան, սրանց երկիր չի հասնում:

Այ տղա, դուք էսքանից հետո դեռ երգու՞մ եք:

Երբ ամերիկյան ատոմային ռումբերով ռմբակոծված Ճապոնիայի կայսր Հիրոխիտոն ստորագրեց կապիտոլյացիան, հարյուրավոր ճապոնացի հասարակ ԼԱՎ ՏՂԵՐՔԸ ամոթից կայսերական պալատի առաջ ինքնասպան էին լինում, ՍԵՊՈՒԿՈ էին անում:

Ատոմային ռումբերի տակ մնացած, պարտված Ճապոնիայի փոքրամարմին ու համեստ ԼԱՎ ՏՂԵՐՔԸ երկու տասնամյակում Ճապոնիան դարձրին ժամանակի ամենա հզոր ու առաջադեմ երկրներից մեկը: 1945 թվի տոտալ ջախջախումից, մասնատումից հետո գերմանացի համեստ ու լուռ ԼԱՎ ՏՂԵՐՔԸ, քրտնաջան աշխատանքի շնորհիվ, մոտ 20 տարում իրենց երկիրը դարձրին ժամանակի ամենահզոր երկրներից մեկը:

Դուք մսխել եք թե՛ Ղարաբաղյան հաղթանակը, թե՛ պարտությունը ու լավտղությու՞ն եք խաղում...

Փոքրիկ Հայաստանը Եռաբլուրների մեջ կորած է, որ գեղով անցնում ես, դեռ 18-20 տարեկան զինվորների թարմ շիրիմների դրոշներն են ծածանվում, դուք լավտղությու՞ն եք խաղում: Ամեն ինչ մոռացած, ով ինչ կարում թռցնում ու լափում է, ով ում կարում ճնշում ու քցում է, իսկ սահմանին էլի զինվորն է, այս ամենը՝ նրա թիկունքում, էս է՞ լավտղությունը...

Գոնե կանանցից ամաչեք. 1915-ից հետո հայ կնոջ շնորհիվ ազգը չվերացավ, որբացած ու աշխարհով մեկ սփռված հայ երեխեքը կրկին հառնեցին, նման սխրանք որևէ ազգ դեռ չի գործել: Գոնե ԼԱՎԿՆՈՋ ինստիտուտ զարգանար, մի կերպ կդիմանայինք: Բայց լավտղություն խաղալու որևէ պատճառ չկա, հերիք գավառական խեղճությամբ տառապեք, զզվելի է...

Ոչ մի թշնամի մեզ վերացնել չի կարողացել, ներսից ենք ինքնաոչնչանում...

Արա Արայան

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ